Քսենիա Սոբչակը պատասխանել է իրեն «հիմար» անվանած Էդուարդ Լիմոնովին

13:10   30 օգոստոսի, 2018

Օրերս գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը «ВДудь» հաղորդման հյուրն է եղել, որտեղ այն հարցին, թե ինչ է նա մտածում Քսենիա Սոբչակի մասին, Լիմոնովը պատասխանել է. «Սոբչակը «շատախոս հիմար է»»:

Հրապարակախոսը հիշել է, թե ինչպես էր Սոբչակը նրանից հարցազրույց վերցնում եւ, ըստ ամենայնի չցանկանալով վիճել, անընդհատ կրկնել է «չէ՞ որ մենք ձեզ սիրում ենք»:

«Ես էլ այ այսպես վերցրեցի ու ասեցի. «Համբուրի՛ր կոշիկներս: Նա ուղղակի ապշեց», - պատմել է Լիմոնովը:

Հաղորդումից հետո Քսենիան իրեն նվիրել է Մաքսիմ Գորկու գիրքը: Սակայն, հրապարակախոսն այդ նվերն ընդունել է որպես ծաղրանք: «Նրան, այդ հիմարին, ներշնչել են, որ Գորկին՝ ծաղրանք է, չի կարելի կարդալ, նա «Մայրը» վեպի, «Բուրեվեստնիկի» հեղինակն է», - ցավով նշել է նա:

Նա նաեւ հայտարարեց, որ Սոբչակը «հիմար է», քանի որ ոչինչ չգիտի Գորկու համաշխարհային ճանաչման մասին, եւ ընդհանրապես, նա տեխնիկական դպրոցի մակարդակ ունի:

Իսկ ահա հաղորդման ավարտին նա Քսենիա Սոբչակին անվանել է «փքված շրթունքներով շատախոս հիմար».

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on

Իսկ երեկ երեկոյան Քսենիա Սոբչակն իր Instagram-ում հրապարակել է կարճ հոլովակների շարք, որոնք 36-ամյա լրագրողուհին նվիրել է 75-ամյա հրապարակախոսին: Դրանցում, Քսենիան, օգտագործելով հատուկ հավելված, ներկայացել է փքված շրթունքներով եւ հեգնանքով դիմել է նրան:

«Մի հաղորդում կա՝ «Սպասիր ինձ», որտեղ մարդիկ գտնում են միմյանց: Ինձ հետ իրականում տեղի է ունեցել այսպիսի պատմություն: Ինձ նույնպես գտել է մի պապիկ, նրա անունը Էդյա պապիկ է: Ցանկացավ «հագցներ», սակայն չստացվեց: Պարզվեց, որ նա հիշում է ինձ եւ իմ շրթունքները», - ասում է Սոբչակը:



© NEWS.am STYLE