Մերի Մակարյանի եւ ամուսնու համբույրը

11:35   30 օգոստոսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:

Մերի Մակարյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին ջերմ համբուրում է ամուսնուն: Չնայած լուսանկարը որեւէ կերպ մեկնաբանված չէ նրա կողմից, սակայն մենք նկարի վրա տեսնում ենք համբույրի սմայլիկ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մերի Մակարյանն Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում հեռուստահաղորդավարուհին կրում էր ամառային, բաց կապույտ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ամառային լայնեզր գլխարկ, իսկ նրա ձեռքերում կար կիթառ:



© NEWS.am STYLE