Ջասթին Բիբերն ընկերուհու հետ՝ Քարդայան-Ջեններ ընտանիքի անդամների այցելած եկեղեցու մոտ

16:13   30 օգոստոսի, 2018

Ջասթին Բիբերին իր հարսնացու՝ մոդել  հետ նկատել են եկեղեցուց դուրս գալուց՝ Լոս Անջելեսում:

Այնտեղ հայտնի երգչին սպասում էին նրա երկրպագուները:

Ի դեպ, այնտեղ էր նաեւ Քորթնի Քարդաշյանը: Մի խոսքով, այդ եկեղեցի Քարդայան-Ջեներ ընտանիքի անդամներն այցելում են հաճախ:

Ջասթինն ու Հեյլին մտադիր են ամուսնանալ քրիստոնեական օրենքներով, դրա համար հաճախ են զրուցում եկեղեցու հովիվների հետ:

«Մինչ ամուսնանալը նրանք ցանկանում են հոգեպես մաքրվել: Քանի որ ամուսնությունը մաքուր եւ սուրբ մի բան է: Հիլլզսոնգ եկեղեցին ողջունում է ամուսնությունը, անգամ եթե Ջասթինը բուռն անցյալ է ունեցել: Նա ցանկանում է Հեյլիի հետ համատեղ կյանք սկսել, որպես հոգեպես մաքուր մարդ», - հայտնում են աղբյուրները:

Նշենք, որ 24-ամյա կանադացի երգիչը սիրելիի համար մատանին ձեռք է բերել Նյու Յորքում գտնվող Solow & C զարդերի խանութից (Բիբերը մատանին ձեռք է բերել մի քանի ժամում, որպեսզի նրան ոչ ոք չխանգարի, նա կես օրով փակել էր խանութը):

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, Splash

 

 

 



© NEWS.am STYLE