Արմեն Ջիգարխանյանը նոր երիտասարդ սիրուհի ունի՞

18:40   30 օգոստոսի, 2018

Վերջին սկանդալներից, ապահարզանից ու խնդիրներից հետո Արմեն Ջիգարխանյանի կյանքում կարծես ամեն բան սկսում է վերադասավորվել: Նրա թատրոնը 23-րդ սեզոնն է մեկնարկել ու պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի «Մոլեր» պիեսի համանուն ներկայացման պրեմիերային:

Ինչպես հայտնում է «Дни»-ն, 82-ամյա դերասանը, կարծես թե, նոր սիրավեպ է սկսել մի երիտասարդ աղջկա հետ:

Ռուսական աղբյուրը հղում է կատարում հենց այդ աղջկա Facebook-յան էջին:



«2017 թվականի ավարտին, ինչպես եւ շատ հեռուստադիտողներ, ես նույնպես դիտում էր տխուր հաղորդումներն ու անհանգստանում էի դերասանի ճակատագրի համար: Այդ ժամանակ ես նույնիսկ չէի էլ կարող երեւակայել, որ որեւէ իրողություն անձամբ ինձ համար կարող է կարեւոր լինել, որ իմ մեջ տեղի կունենան կտրուկ շրջադարձեր, որոնք ինձ ուժ կտան յուրովի օգտակար լինել ու մխիթարել» , - գրել է երկրպագուհին:

Այնուհետեւ, ինչպես գեղեցկուհին է պնդում, թատրոնում տեղի է ունեցել իրենց առաջին «լիովին պատահական» հանդիպումը, իսկ առիթը՝ Ամանոի կապակցությամբ Ջիգարխանյանին շնորհավորելն էր:

«Ես կարկամել էր, չգիտեի, թե ինչ տպավորություն է կողքից: Այն կարճ րոպեները, երբ ես կանգնած էի ու խոսում էի Արմեն Ջիգարխանյանի հետ խաղացին շատ կարեւոր դեր իմ կյանքում, ու ես որոշեցի ամեն կերպ աջակցել նրան»:

Օգոստոսին տեղի ունեցավ նրանց նոր հանդիպումը, այս անգամ՝ պլանավորված: Նրա ներկայիս դրության մասին գեղեցկուհին ժպիտով է խոսում. «Ես տեսա, որ Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, ժպտում է: Նա սեր է ճառագում կյանքի հանդեպ, նրա հոգին շատ ակտիվ է, նա գալիս է թատրոն ու երկար փորձեր է անցկացնում»:



Աղջիկն արտիստին «հարազատ» է անվանում, նրան նվերներով ու հաճոյախոսություններով է ողողում: Շատերը չգիտես ինչու մտածում են, որ նա երկրորդ Վիտալինան է, ով դանդաղ, բայց հստակ քայլերով մոտենում է դերասանին՝ հանուն սեփական շահերի:

Վերջում աղջիկը բավականին անձնական խոստովանություն է անում. «Արմեն Ջիգարխանյանը բռնել էր ձեռքս ու կարծես իմ մեջ փորձում էր ինչ-որ մեկին գտնել: Նրա աչքերում շատ շփոթմունք, ցավ, հուսահատություն, բարություն, տագնապ, թախիծ ու անօգնականություն կար»: Հենց դրանից հետո է երիտասարդ աղջիկը որոշել օգնել Ջիգարխանյանին, մխիթարել ու հանգստացնել նրան:



© NEWS.am STYLE