Անահիտ Սիմոնյանի գայթակղիչ հոլովակը՝ ծովափնյա հանգստից

16:37   30 օգոստոսի, 2018

Երիտասարդ երգչուհի, նաեւ դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ում,  հաճախ է հրապուրիչ, գեղեցիկ սելֆիներ, տեսանյութեր, ընտանեկան ջերմ լուսանկարներ հրապարակում: Սակայն, նա չի մոռանում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնել նաեւ իր աշխատանքային գործընթացն ու հաջողությունները:

Անահիտ Սիմոնյանն իր ամուսնու՝ երգիչ Հայկոյի, որդու՝ Արմանի եւ ընտանիքի ընկերների հետ մեկնել են հագստի՝ Հունաստան: Նույնիսկ հագստանալիս Անահիտ Սիմոնյանը չի դադարում հիացնել եւ ուրախացնել միկրոբլոգի իր էջի հետեւորդներին:

Անահիտ Սիմոնյանն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է կարճ, ամառային, մեջքը բաց զգեստով: Նա հունական երգի ներքո վայելում է ծովը:

A post shared by Аня Симонян (@anahitsimonyan) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտը ցույց էր տվել, թե ինչպիսին են իրեն տեսնում Հայկոյի երկրպագուները:  Նա հարստացրել էր միկրոբլոգի story բաժինը նոր լուսանկարներով, որոնցում նա ամուսնու՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի հետ էր: 

Անահիտը տեղադրել էր մի լուսանկար, որում հատուկ հավելվածի միջոցով փոխել էր դեմքը, այսիպսով ներկայանալով ոչ սովորական տեսքով)))) Լուսանկարն իրականում զվարճալի էր ստացվել: Վերջինիս կից երգչուհին կատարել էր հումորային գրառում.  «Հակոյի բոլոր երկրպագուներն ինձ այսպիսին են տեսնում»:

 



© NEWS.am STYLE