VARDA-ն ու նրա մայրիկը պարաշյուտով թռիչք են կատարել

19:45   30 օգոստոսի, 2018

VARDA-ն իր մայրիկի հետ հանգստանում է Իսպանիայում: Մինչ մենք զգաղված էինք Դեն Բիլզերյանով, նա իրեն փորձել է պարաշյուտիստի դերում:

«Այսօր ինչ-որ մեկը թռիչք է կատարել պարաշյուտով: Այն էլ ՝ ոչ թե մենակ, այլ մայրիկի հետ», - հայտնել է իր Instagram-յան էջում գեղեցկուհի-պարուհին:



Որպես ապացույց՝ VARDA-ն լուսանկար է հրապարակել, որում ֆիքսված է թռիչքի պահը: Նա լուսանկարը մեկնաբանել է՝ գրելով. «Պարաշյուտով թռիչքը մայրիկիս հետ: Հեռախոսն ինձ հետ վերցնել, ցավոք, չէր թույլատրվում, թռիչքը ափից բավականին հեռու էր, այդ պատճառով էլ տեսանյութ նկարահանել չստացվեց:  Վերեւում նստած ես վթարային վայրէջքի պլան էի մտածում այն դեպքի համար, եթե հանկարծ մեր պարաշյուտը պոկվեր: Մայրիկիս շատ դուր եկավ, հիմա ավելի լուրջ էքստրիմ է ուզում» :



© NEWS.am STYLE