Կենդանակերպի նշաններ, որոնք իրենց թերությունները վերածում են առավելության

21:10   5 սեպտեմբերի, 2018

Առյւուծ

Նա սիրում է իրեն եւ չի թաքցնում դա: Այո, նա համարվում է էգոիստ, որը հոգ է տանում միայն իր եւ իր շահերի մասին: Նա ուշադրության կենտրոնում է:

Բայց դա չի օգնում առյուծներին բարձրանալ դեպի վերեւ: Նա անկեղծորեն հավատում է իր յուրահատկությանը, ստիպելով հավատալ եւ ուրիշներին:

Նա ծնվել է այն համոզմամբ, որ աշխարհի բոլոր գանձերը կլինեն նրա ոտքերի մոտ: Սակայն ինքնախաբեությունը, ավելորդ ինքնահավանությունը խանգարում են եւ խոչընդոտում:

Առյուծները իրենց բոլոր թերությունները ներկայացնում են որպես իրենց մեծագույն առավելություն եւ այնքան հմուտ են անում դա , որ մարդիկ սկսում են հիանալ:

Եթե, օրինակ, առյուծը ունի որեւէ թերություն իր արտաքինում, նա այն կներկայացնի այնպես կարծես իր տեսքի ամենագեղեցիկ առանձնահատկությունն է: Այս ամենքը մենք բոլորս պետք է սովորենք այս նշանից: Ընդունեք եւ սիրեք ինքներդ ձեզ, ու կյանքը շատ ավելի հեշտ կդառնա:

Ձուկ

Այս նշանը վստահ է , որ հաճախ պետք է լողալ հոսանքին հակառակ, իսկ բարդույթները միայն խանգարում են շարժմանը: Նա առանձնանում է իր ինքնաբուխությամբ:

Ձկների համար շրջապատի կարծիքը չափազանց երկրորդալկան է: Եթե ​​այս կենդանակերպի նշանի անձը վիրավորվում է, ապա հաճախ կարող է իր մեջ պահել վիրավորանքն ու շարչունակել իր գործը:

Նա համարվում է խոցելի եւ տպավորիչ անձ: Նա լուռ է եւ լսում է: Ձկները երբեք չեն զբաղվի մի աշխատանքով, որը հաճելի չէ իրենց: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք ընտրում են ամենակարճ ու հեշտ ճանապարհները: Այս ամենը օգնում է նյարդեր ու ժամանակ խնայել ու կարճ ժամանակում հասնել ցանկացած արդյունքի:

Խոյ

Կենդանակերպի առավել համառ նշանն է, որը երբեք չի ընդունի պարտությունը: Նույնիսկ եթե շրջապատում բոլորը զգուշացնում են Խոյին, որ նա ընտրել է  սխալ ուղի, նա երբեք չի փոխի ընթացքը:

Նա երբեք չի լսում որեւէ մեկին եւ ամեն ինչ անում է իր կյանքի ուղեցույցների հիման վրա: Նա համարվում է համառի մեկը, սակայն դա բնութագրիչ է, որը թույլ է տալիս Խոյին հասնել նպատակին: Երբ բոլորը վաղուց հանձնվել եւ հեռացել են, նա դեռ համառորեն բարձրանում է վեր:

Բացի այդ, ցանկացած իրավիճակում կարող եք ապավինել խոյին: Նա չի փախչի, զգալով դժվարությունները: Ընդհակառակը,երբ զգաք նրա կարիքը նա ձեզ միանգամից կօգնի:

Նա համարվում է կենդանակերպի ամենաուղղախոս ու ուղղամիտ, երբեմն էլ դաժան նշանը: Ի վերջո, նա վերածում է այս հատկանիշը առավելության: Նա երբեք չի ստում, ու գիտի, որ մարդիկ հետեւում են ճշմարտությանը:

Նա վստահված է, նա անկեղծ է եւ նա երբեք չի դիմի նենգ մեթոդների՝ նախընտրելով ազնիվ եւ բաց պայքարը:




                                                                                                      Աղբյուրը՝  moimozg.ru



© NEWS.am STYLE