Միլա Յովովիչը Վենետիկում կենդանի ցուցանմուշ է դարձել (ֆոտո)

14:39   29 մայիսի, 2013

Հանրահայտ մոդել եւ դերասանուհի Միլա Յովովիչը դարձել է վենետիկյան արտ-փառատոնի «կենդանի ցուցանմուշը»:

Ըստ Daily Mail-ի, Միլային տեղավորել են ավանդական իտալական կահույքով ձեւավորված ապակե տուփի մեջ, որտեղ նա 5 ժամ է անցկացրել: Այդ ընթացքում արտաքին աշխարհի հետ դերասանուհին կարողացել է շփվել հեռախոսի եւ iPad-ի միջոցով: 5 ժամ ապակու հետեւում գտնվելու ընթացքում Յովովիչը 3 զգեստ է փոխել: Նախ մոդելը ներկայացել է բեժ գույնի կարճ զգեստով, հետո՝ սեւ եւ վերջում՝ նարնջագույն հագուստով: Ինստալյացիայի հեղինակն ամերիկյան ճանաչված դիզայներ Տարա Սաբկոֆն է:



© NEWS.am STYLE