«Ես համբուրել եմ գորտի եւ ոչ այն նպատակով, որ այն վերածվեր արքայազնի». Քեմերոն Դիասը նշում է 46-ամյակը

18:04   30 օգոստոսի, 2018

Հոլիվուդի ամենագեղեցիկ ժպիտի տիրուհին՝ ամերկացի հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասն, այսօր՝ օգոստոսի 30-ին, նշում է ծննդյան 46-ամյակը։

Դերասանուհին ճանաչում ձեռք բերեց 1990-ական թ-երի սկզբին, երբ իր ողջ հմայքով փայլեց «Դիմակը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը ամենախարիզմատիկ Ջիմ Քերին էր։

Մինչ դերասանութամբ զբաղվելը` Քեմերոնն աշխատել է որպես մոդել։ Նրան նկատել են լուսանկարիչ ընկերներից մեկի երեկույթի ժամանակ եւ առաջարկել համագործակցել հայտնի Elite մոդելային գործակալության հետ։

Դիասը Հոլիվուդի ամենահաջողակ դերասանուհիներից է համարվում։ Նա մինչ օրս բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել, որոնցից ամենասիրվածները նրա մասնկցությամբ կատակերգություններն են, սակայն այսօր կներկայացնենք դերասանուհու՝ տարբեր ժամանակահատվածների հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Ես համբուրել եմ գորտի եւ ոչ այն նպատակով, որ այն վերածվեր արքայազնի: Ես պարզապես սիրում եմ գորտերին»:

«Ես մի աղջիկ եմ, որը թեւ մոդելինգով է զբաղվում, սակայն որպես դերասանուհի էլ վատը չէ»:

«Գրեթե ամեն օր ուտում եմ չիզբուրգեր ու ֆրի»:

«Այն օրը, երբ ստիպված չեմ լինում դիմահարդարում կրել, այ դա է ինձ համար ամենալավ օրը»:

«Մենք զղջում ենք ոչ թե մեր արածների, այլ չարածների համար: Այնպես որ, ես օգտագործում եմ ցանկանած հնարավորություն»:

«Մարդիկ կարծում են, թե ես նորաձեւ եմ, որովհետեւ երբեք կրծկալ չեմ հագնում, բայց դա նրանից է, որ ես միշտ էլ տղա աղջիկ եմ եղել»:

«Ես նման եմ բոլոր կանանց. զգեստապահարանս լիքն է, բայց ես երբեք ոչինչ չունեմ հագնելու, այդպիսով միշտ ընտրում եմ ջինսերը»:

«Ես միշտ երկրպագել եմ Ջուլիա Ռոբերթսին: Առանց նրա ինչպիսի՞ն կլիներ այս աշխարհը»:

«Ես իմ կյանքի բոլոր բուռն փարթիներն ունեցել եմ մինչեւ 16 տարեկան դառնալս»:

«Կապ չունի, թե երեխան որքան խելացի է: Միայն կյանքի փորձն է օգնում, որ հասկանաս սխալներդ»:

Լուսանկարները՝ Քեմերոն Դիասի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE