Արփի Գաբրիելյանի նոր համեստ կերպարը (ֆոտո)

23:15   30 օգոստոսի, 2018

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր նախագծերում ու ֆոտոշարքերում, սակայն շատերը կհամաձայնեն, որ նրա ամենատպավորիչ կերպարներից մեկը «Ֆուլ հաուսում» մարմնավորած Լիկայի կերպարն է:

Արփին վերջերս ավելի է ակտիվացրել Instagram-յան էջը, որտեղ ներկայացնում է ոչ միայն իր հմայիչ կերպարներն ու գայթակղիչ լուսանկարները, այլեւ կադրեր «Ֆուլ հաուս 2»-ի ննկարահանումների հրապարակից:

Այս անգամ նա ներկայացրել է միկրոբլոգում մի լուսանկար, որում բավականին համեստ դեմքի արտահայտությամբ է: Արփին նաեւ մեկյնաբանել է գեղեցիկ լուսանկարը՝ դրան կից գրելով. «Երբ լուռ լսում եմ ռեժիսորին»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին հմայիչ լուսանկար էր հրապարակել: Լուսանկարում նա քրոջ՝ Անիի հետ էր: Քույրերը գտնվում էին Բեռլինում: Հմայիչ ու ջերմ լուսանկարին կից հաղորդավարուհին շնորհավորել էր քրոջ ծննդյան օրը՝ գրելով.

«Շնորհակալ եմ մամային ու պապային, որ ծնվել ես, շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը, ու շնորհակալ եմ Նարեկին, որ երջանիկ ես իմ Անի շնորհավոր ծնունդդ»:



© NEWS.am STYLE