Շակիրան հիվանդության պատճառով կրկին հետաձգել է լոսանջելեսյան համերգը

10:34   31 օգոստոսի, 2018

Շակիրան կրկին հիվանդացել է ու Լոս Անջելեսում կայանալիք համերգը չեղարկել: Երգչուհին այս մասին հայտնել է իր Instagram-ում: Կոլումբիացի հանրահայտ երգչուհու ելույթը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 3-ը:

«Լոս Անջելես, շնորհակալություն նախորդ համերգի համար: Դուք աներեւակայելի էիք: Ինձ համար հաճելի էր ձեզ հետ միասին պարել ու երգել: Սակայն համերգից հետո ես արդեն հիվանդ արթնացա: Ինձ տապալեց վիրուսը, ուստի ես համերգը կտեղափոխեմ սեպտեմբերի 3-ին»,- գրել է 41-ամյա Շակիրան:

Հիշեցնենք, որ Շակիրան հիմա իրականացնում էր իր՝ El Dorado World Tour հյուրախաղային համերգային շրջագայությունը: Երգչուհին ելույթ է ունենալու ԱՄՆ-ում, Եվրոպայում, իսկ վերջին համերգը կտա նոյեմբերին Կոլումբիայում՝ հայրենի Բոգոտայում:



© NEWS.am STYLE