Էմինեմը թողարկել է Kamikaze նոր ալբոմը

11:28   31 օգոստոսի, 2018

Սա միանգամայն անսպասելի էր: Էմինեմը թողարկել է Kamikaze նոր ալբոմը, հայտնում է Just Jared-ը: Ուշագրավ է, որ ինքը՝ ռեփերը չի խոսել ու չի խոստովանել, որ աշխատում է նոր ալբոմի վրա, որի մեջ են մտել 9 կոմպոզիցիաներ, այս պահին ալբոմը հասանելի է Spotify ծառայությունում:

Սա 45-ամյա ռեփերի 9-րդ ալբոմն է, որը, ըստ ամենայնի, պահպանել է իր ձեւը: Նոր ալբոմում տեղ է գտել նաեւ Venom կոմպոզիցիան՝ Սփայդերմենի մրցակցի մասին ֆիլմից, ժապավենը էկրան կբարձրանա հոկտեմբերին:

Երաժիշտը վերջին ալբոմը թողարկել էր անցյալ տարի, որը կոչվում էր Revival:



© NEWS.am STYLE