Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը՝ Իոսիֆ Կոբզոնի մասին

12:15   31 օգոստոսի, 2018

Երեկ, 80 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: 2005թ.-ին երգչի մոտ ախտորոշվել էր անկոլոգիական հիվանդություն: Նա երկու անգամ բարդ վիրահատություն է տարել Գերմանիայում, որոնցից մեկի ժամանակ էլ հեռացրել են ուռուցքը:

Հունիսի 18-ին համացանցում մի տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ նրան տեղափոխել են մոսկովյան ոռուցքաբանական կենտրոններից մեկի վիրաբուժական բաժանմունք:

Գարիկ Մարտիրոսյանը միկրոբլոգի իր էջում հրապարակել է արտիստի լուսանկարն ու մակագրել այն հետեւյալ կերպ.

«Մնաք բարով, Իոսիֆ Դավիդի: Իսկական ՄԱՐԴ: Հավերժ հիշատակ»:

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան միկրոբլոգի իր էջում նույնպես գրառում է կատարել.

«Հավերժ հիշատակ, հոգիդ լուսավորվի, վառ անհատականություն, անսահման տաղանդավոր եւ աշխատասեր, մեծատառով մարդ זיכרון בהיר»: (Հոգիդ լուսավորվի՝ եբրայերեն, հրեայերեն):

Միխայիլ Գալուստյանն իր էջում տեսանյութ է հրապարակել:

Иосиф Давыдович, спасибо Вам за Ваши песни. Уходят великие люди. Уходит эпоха. Уходят легенды. Вечная память. #Кобзон

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Իոսիֆ Դավիդի, շնորհակալություն Ձեր երգերի համար: Հեռանում են մեծագույն մարդիկ, հեռանում են լեգենդները: Հավերժ հիշատակ #Կոբզոն», - մակագրել է տեսանյութը Գալուստյանը:

 

 Գլխավոր լուսանկարը՝ «Семь дней»



© NEWS.am STYLE