Հայկական փողոցային նորաձեւությունն ու Քանյե Ուեսթը. Ռեփերը ցուցադրել է հսկայական տնային հողաթափերը

14:15   31 օգոստոսի, 2018

Հայաստանում տնային հողաթափերը, որպես դրսի կոշիկ արդեն 30 տարի է, ինչ դասական են համարվում: Այդուհանդերձ տնային հողաթափեր, իսկ ոտքերին՝ կիսագուլպաներ. Սա հայկական քյարթիզմի դասական ոճն է:

Իսկ այստեղ, պատկերացնում եք, այդ ոչով միլիոններ են աշխատում: Ամեն ինչ սկսվեց, երբ վերջերս, Մայամիում, ռեփեր 2 Chainz's-ի հարսանեկան արարողությանը Քիմն ու Քանյեն հատուկ հյուրեր էին:

Եվ քանյեի լուքը, հատկապես նրա, այսպես կոչված կոշիկները, դարձան համաշխարհային նորաձեւության քննարկման թեմա, դիզայներների մեծ մասը հայտարարեց, որ դա նորաձեւություն չէ, այլ ծաղրանք է: Իսկ Քանյեն վերցրեց եւ իր Twitter-ում հրապարակեց հողաթափերի լուսանկարներ, որոնք ուղղակի հսկայական են:

Քանյեն նշել է, որ տնային հողաթափերը նրան հետաքրքրել են այն բանից հետո, երբ նա ուսումնասիրել է ճապոնական սանդալները:

Դրանք հարմարավետ համարելով, ինչպես նաեւ գտնելով, որ հողաթափեր կրելը առողջության համար լավ է, քան այլ կոշիկ, ճապոնական սանդալների հիման վրա Քանյեն ստեղծեց ոչ տնային հողաթափերի իր արտադրանքը:

Լուսանկարները՝ Mega, Twitter



© NEWS.am STYLE