Ջեյ Լոն՝ բոյֆրենդի հետ Բեվերլի Հիլզում գնումներ կատարելիս

15:17   31 օգոստոսի, 2018

Ջենիֆեր Լոպեսը, չնայած 49 տարեկան է, սակայն նա հիանալի ֆիզիկական մարզավիճակում է եւ մշտապես հետեւում է իրեն: Երգչուհին մեկ անգամ չէ, որ նշել է, որ հաճախ է գնում մարզասրահ, սակայն խիստ սննդակարգերի չի հետեւում:

Հայտնի երգչուհին գտնում է, որ սննդի մեջ պետք է օգտագործել ամեն ինչ, բայց քիչ եւ չընկնել ծայրահեղությունների մեջ:

Ջեյ Լոն միշտ նշում է, որ հանդիսանում է քաղցրի սիրահար, բայց միշտ շատ զգույշ է դրա չափի հարցում:

Երգչուհին այ այսպիսի հիանալի կազմվածքով եւ սուրճի գավաթը ձեռքին նկատվել է բոյֆրենդ՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ՝ Բեվերլի Հիլզում: Զույգը գնացել էր շոփփինգի:

Երգչուհին բեյսբոլի լեգենդի հետ հանդիպում է արդեն 18 ամիս: Ըստ աղբյուրների հաղորդմամբ, հաջորդ տարի գարնանը զույգը մտադիր է ամուսնանալ, բայց նրանք պլանավորում են այն անցկացնել ոչ ԱՄՆ-ում, այլ Լատինական Ամերիկայի երկրներից մեկում:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Backgrid

 



© NEWS.am STYLE