«Դոմ-2» մասնակիցներից մեկը պատմել է, որ կարիերայում առաջընթացի համար ինտիմ կապի մեջ է եղել Ալեքսանդր Սերովի հետ

16:12   31 օգոստոսի, 2018

Ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող «Դոմ-2» սկանդալային հաղորդումն իր մասնակիցների սկանդալային պատմություններով շարունակում է գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ահա «Դոմ-2»-ի մասնակից Դաշա Դրուզյակը պատմել է կարիերայում օգնության համար՝ Ալեքսանդր Սերովի հետ սեռական հարաբերությունների մասին:

Ինչպես գրում է Starhit-ը, Դրուզյակը նույնիսկ հպարտանում է, որ մինչ հաղորդաշարին մասնակցելը փողի դիմաց հանդիպել է հարուստ տղամարդկանց հետ եւ բավարարել է նրանց բոլոր քմահաճույքները: Աղջկան կասկածել են էսկորտ ծառայություններ մատուցելու մեջ: Արդյունքում Դաշան սկանդալով հեռացավ հեռուստանախագծից: Այնուհետեւ մոսկովյան մի երեկույթի ժամանակ շքեղ շիկահերը ծանոթացել է Ալեքսանդր Սերովի հետ, որն իրենց խոստացել է օգնություն՝ կարիերայում առաջընթացի համար:

«Մենք հանդիպել ենք մի քանի անգամ, - հպարտանում է Դարյան: - Ալեքսանդր Սերովը ասել է, որ դուր եմ գալիս նրան, որ ինձ վերաբերում է, որպես իր դստեր, խոստացել է օգնել աշխատանքի հետ կապված: Ասում էր, որ ինձ իր հետ կտանի միջոցառումների եւ համերգներից: Իսկ հետո ես նրա կողմից սկսեցի նկատել ինչ-որ ոչ առողջ հետաքրքրություն: Արդյունքում մեր միջեւ մի քանի անգամ ինտիմ է եղել: Ինձ հետ ամենուր գալիս էր նրա թիկնապահը: Ես ինձ զգում էի, ինչպես թռչունը վանդակում: Դա իմ կյաքնի ամենավատ ամիսն էր: Ինձ նաեւ խնդրել էր, որ իրեն ծանոթացնեմ լավագույն ընկերուհուս հետ, նույնիսկ զանգահարել է նրան, ինչ-որ բան է առաջարկել»:

Աղջիկը շատ է դուր եկել արտիստին եւ նա առաջարկել է նրան բնակվել իր շքեղ բնակարանում: Այնտեղ Դաշան իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում. Սոցցանցերով ուղիղ եթերների էր միանում եւ պարծենում էր իր շքեղ ինտերիերով:

«Սակայն, եկել է մի շրջան, երբ չի դիմացել, ցիտում է StarHit ամսագիրը Դաշային: -Արդյունքում Սերովն ինձ վրա ձեռք է բարձրացրել: Այլեւս ի վիճակի չէի տանել այդպիսի վերաբերմունք, նրանից փախա, ուր աչքերս տարան: Այժմ չգիտեմ, թե ինչ անեմ, որպեսզի մյուս անմեղ աղջիկները չտրվեն գայթակղությանն ու չհավատան դատարկ խոստումներին, ինչպես նաեւ չկրկնեն իմ սխասլները: Դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»:

Այժմ 29-ամյա Դարյան փորձում է աջակցություն գտնել ընկերների շրջապատում: Աղջիկը ողջ ընթացքում կապի մեջ է մոր հետ, սակայն, դեռ չի պատրաստվում վերադառնալ հայրենի Օդեսսա:



© NEWS.am STYLE