Ալեքսանդր Բաբասյանի կինը ցուցադրել է շքեղ կազմվածքը

13:36   31 օգոստոսի, 2018

Ինչպես տեղեկանում ենք Ալեքսանդր Բաբասյանի եւ նրա կնոջ միկրոբլոգերի էջերից նրանք ընտանեկան հանգստի են մեկնել Հունաստան՝ երգիչ Հայկոյի եւ նրա ընտանիքի հետ միասին:

Երկու ընտանիքի անդամներն էլ լինելով ակտիվ սոցցանցերում պարբերաբար հանգստից լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում:

Եվ այսպես, սերիալային դերասան Ալեքսանդրա Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա ներկայացել է կարճ տոպով եւ տաբատով՝ ցուցադրելով շքեղ կազմվածքը:

Հրապուրիչ լուսանկարներին կից Լիլիթը ռուսերեն լեզվով մեկնաբանություն է կատարել: Նա գրել է. «Թող հոգիներում միշտ շողա արեւը»:

Իսկ ավելի վաղ սերիալային դերասանի գեղեցկուհի կինը ներկայացել էր կարճ զգեստով՝ հրապարակելով լուսանկար իր միկրոբլոգում: 

Հրապուրիչ լուսանկարին կից դիետոլոգը գրել էր. «Սիրեք կյանքը եւ սիրեք դժվարությունները, առանց դրանց մենք չենք նվաճում բարձունքներ»:



© NEWS.am STYLE