Ինչպե՞ս եւ որքա՞ն միլոններ է վաստակում Ֆիլիպ Կիրկորովը

17:10   31 օգոստոսի, 2018

Վերջին տարվա ընթացքում «ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովի եկամուտը կազմել է հարյուրավոր միլիոն դոլարներ: Ֆիլիպի եկամտի մեծ մասը կազմում են կորպորատիվ ելույթները: Ինչպես հայտնում է  Starhit-ը, Կիրկորովի եկամուտը վերջին տարվա ընթացքում կազմել է 596 միլիոն ռուբլի:

Dolce & Gabbana ապրանքանիշի նոր հավաքածուից նրա բաճկոնն արժե 1.9 միլիոն ռուբլի, ինչը համարժեք է մեկ սենյականոց բնակարանի արժեքի: Երգչին բեմում հաճախ կարելի է տեսնել Balmain ապրանքանիշի վառ բաճկոններով, որոնցից մեկի արժեքը կազմում է 250 հազար ռուբլի:

Երգիչը հանդիսանում է էլիտար անշարժ գույքի սեփականատեր: Մոսկվայում նա բնակարան ունի, ինչպես նաեւ տուն՝ քաղաքից դուրս: «Փոփ արքայի» առանձնատան արժեքը կազմում է մոտավորապես 670 մլն ռումբլի: Ինչպես նաեւ Ֆիլիպն ունի վիլլա Մայամիում եւ անշարժ գույք՝ Բուլղարիայում: Տներն եւ առանձնատները պահելու համար Կիրկորովին ամսեկան անհրաժեշտ է մոտավորապես երկու միլիոն ռուբլի:

Կիրկորովը ընտանեկան խնջույքների համար չի խնայում: Իր 50-ամյակին նվիրված խնջույքի համար ամենասեղմ հաշվարկներով նա ծախսել է 40 միլիոն ռուբլի: Նրա ծննդյան խնջույքին ներկա էր ռուսական շոու-բիզնես էլիտան, ներառյալ Ալլա Պուգաչովա, Դիմա Բիլան, Տատյանա Նավկա եւ ուրիշներ: Շքեղ խնջույքը տեղի է ունեցել Կրեմլի պալատի վեցերորդ հարկում: Դստեր՝ Ալլա-Վիկտորիայի ծննդյան տարեդարձին նա ծախսել է մեկ եւ կես միլիոն ռուբլի:

Չնայած, որ Կիրկորովը ստանում է լավ գումարներ իր համերգներիհամար, նա նաեւ լավ ներդրումներ է կատարում:

«Իմ նոր շոուն, որը եղել է Մոսկվայում՝ իմ տարեդարձին, արժեցել է 6.5 միլիոն եվրա: Իմ լավ ընկերը, ով հզոր գործարար է, ինձ պարտքով գումար է տվել: Այժմ ես նրան ամեն ամիս վերադարձնում եմ մեծ գումար», - պատմել է Ֆիլիպը իր մեծամասշտաբ պրոեկտի մասին, որըկրում է Ես անվանում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.- մարտին: Շատ երգիչներ, որոնք հայտնիություն եւ փառք են ձեռք բերում հաչախ են ներկայանում ֆիլմերում: Նման դեպք էլ տեղի է ունեցել Ֆիլիպի հետ: Նա նկարահանվել է «Воронины», «հյուրանոց «Էլեոն» սերիալներում: Նկարահանումների համար Կիրկորովը ստացել է միլիոն ռուբլի:

 

Այն բանից հետո, երբ երգիչը ընկերացել է Օլգա Բուզովայի հետ եւ շատ երիտասարդ կատարողների հետ, նա դարձել է ավելի պահանջված: Կորպորատիվներում նրա ելույթները գնահատվում են 5 միլիոն ռուբլի: Մոտավորապես նմանատիպ գումար է անհրաժեշտ փոփ-արքային հեռուստատեսային նկարահանումներին հրավիրելը: Վերջերս նա Հաջողություն ծրագրում հանդես է եկել, որպես ժյուրիի անդամ, ինչպես նաեւ նրան հաճախ հրավիրում են ամանորյա հաղորդումներ վարելու:

Կիրկորովը իրեն վաղուց է փորձում նա որպես գործարար: Նա ունի նաեւ պրեմիում դասի կարաոկե ակումբ՝ «Ֆիլհարմոնիա», ընկերություն, որը զբաղվում էմանկական միջոցառումների կազմակերպմամբ: Այստեղից նա տարեկան ունի միջինը 6 միլիոն ռուբլի:

Այս ամենից բացի, Ֆիլիպն ակտիվ զբաղվում է հյուրախաղերով: Նրա մեկ այդպիսի համերգը արժե մոտավորապես մեկ եւ կես միլիոն ռուբլի: Փոփ-արքան ամսեկան ելույթ է ունենում 10-20 անգամ:



© NEWS.am STYLE