Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը 1000 դոլարանոց զգեստով՝ Chanel-ի հետ համատեղ հավաքածուի շնորհանդեսին

18:11   31 օգոստոսի, 2018

Կարլ Լագերֆելդն ու Կայա Հերբերը արդեն երեք ամիս է աշխատում էին համատեղ հավաքածուի վրա:

Karl Lagerfeld x Kaia հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Կարլին այնտեղ չեն նկատել, իսկ ահա Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը Revolve Social Club-ին ներկայացել է սեփական հավաքածուի անսամբլով՝ տոպ եւ կարճ կիսաշրջազգեստ: Այդ հանդերձանքի արժեքը կազմում է 1000 դոլար:

Կայային դիրքեր է ընդունում լուսանկարիչների համար:

Հավաքածուն ներառում է ջինսեր, կաշվե բաճկոններ եւ աքսեսուարներ, իսկ Կարլին ու Կայային ներշնչել է Լոս Անջելեսի փողոցային նորաձեւությունն եւ Փարիզի բուրժուական ոճը:

Կայային ընկերակցել է նրա եղբայրը՝ Փրեսլին, որն ի դեպ, նույնպես աշխատում է որպես մոդել:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Mega



© NEWS.am STYLE