Ոճաբանները քննադատել են 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհու կերպարը

19:10   31 օգոստոսի, 2018

Շարունակում ենք հետեւել Եվգենի Պետրոսյանի կյանքի վերադասավորություններին, որն, ինչպես գիտենք, հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան:



Ինչպես հայտնում է EG.ru-ն, Պետրոյանի երիտասարդ ընտրյալն այնքան էլ չի համապատասխանում իր տարիքին: Ոճաբանները կարծում են, որ աղջիկը դիտավորյալ իրեն ծերացնում է անհամապատասխան հագուստով: Թրենդ-վերլուծաբան Մաքսիմ Զարիպովն անդրադարձել է երիտասարդ կնոջ ոճական հիմնական սխալին:



«Նա ձգտում է ստեղծել կանացի կերպար, որը հատկապես տարածված է միջին տարիքի կանանց մոտ: Նա նախապատվություն է տալիս զգեստներին ու վերարկուներին: Հավանական է, որ դա հոգեբանական թելադրանք է: Նա շատ լավ է հասկանում, որ Եվգենին արդեն 70-ն անց է, ու չի ուզում տղամարդու կողքին «Լոլիտա» դառնալ:



Նա ուզում է Պետրոսյանի կողքին հաջողակ կնոջ տպավորություն թողնել: 29-ամյա աղջիկը պարզապես 50 տարեկան կնոջ տեսք ունի: Նա գոնե պետք է իր կերպարներն ամբողջացնի մոդայիկ արեւային ակնոցներով, սպորտային կոշիկներով կամ նորաոճ ու թրենդային պայուսակներով: Այդ դեպքում կերպարը հաջողության կհասնի» , - մեկնաբանել է ոճաբանը:

 



© NEWS.am STYLE