NBC-ն սպառնացել է Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների գործը քննող լրագրողին

22:15   31 օգոստոսի, 2018

NBC հեռուստաընկերությունը տեղյակ էր պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին: Ինչպես հայտնում է NY Daily News-ը, հեռուստաընկերությունը հերքում է այդ փաստը, սակայն  լրագրող Ռոնան Ֆեռոուն հավաստիացնում է, որ հեռուստաընկերության ներկայացուցիչներն իրեն սպառնացել են ու խորհուրդ են տվել չփորփրել պրոդյուսերի շուրջբոլորը:

Լրագրողը կասկածներ ուներ, որ NBC հեռուստաընկերության նախագահը կոծկել է Վայնշտեյնի արարքները:



Երբ Ֆեռոուն սեփական հետաքննությունն էր անցկացնում ոտնձգությունների ու բռնաբարությունների գործով, նա կասկածեց, որ NBC-ի նախագահ Նոյ Օփենհայմը քննարկել է իր գործունեությունը Վայնշտեյնի հետ:



2017 թվականի ամռանը Օփենհայմը Ֆեռոուին ասել է, որ Վայնշտեյնը դեմ է, որ այդ նյութը պատրաստվի, թեեւ իչնքը՝ լրագրողը կապ չէր հաստատել Վայնշտեյնի հետ: NBC News-ի իրավական գլխավոր խորհրդատու Սյուզան Վայներն անգամ սպառնացել էր լրագրողին ծեփել պատին, եթե նա շարունակեր այդ հետաքննությունը:

Ինչպես նշել էին մամուլի ծառայությունում, NBC հեռուստաընկերությունը չէր վերցրել Ֆեռոուի նյութը, քանի որ այն դեռ հում էր:



© NEWS.am STYLE