Բիկինիով Էմիլի Ռատաժկովսկին պարծեցել է բարեկազմ մարմնով

18:50   31 օգոստոսի, 2018

Էմիլի Ռատաժկովսիկն ամբողջ ամառվա ընթացքում տանջեց երկրպագուներին իր կրքոտ կերպարներով: Գեղեցկուհի մոդելը առնվազն ներկայանում էր շքեղ ու մարմինն ընդգծող հանդերձանքներով:

Կրքոտ լուսանկարների Instagram-յան շարքը 27-ամյա թեժ բրիտանուհին շարունակում է համալրել նորերով:

Այս անգամ սուպերմոդելն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որում վայելում է ծովափնյա հանգիստը:



Լուսանկարում երեւում է բրիտանուհու նրբակազմ իրանի ստորին հատվածն ու ոտքերը, ինչպես նաեւ hետին պլանում նկատվում են իրեն մոտեցող ընկերները:

«Լավագույն ընկերներն ասես կիինոնկարից: Շնորհակալ եմ, ամառ 2018» , - մեկնաբանել է բավականին կրքոտ լուսանկարը մոդելը:

Հիշեցնենք, որ Էմիլին վերջերս  ներկայացել էր ուլտրա կարճ կարմիր շրջազգեստով, որն ընդգծել էր մոդելի անթերի, սլացիկ ոտքերը:



© NEWS.am STYLE