Անահիտ Սիմոնյանի ու որդու հուզիչ լուսանկարը

20:45   31 օգոստոսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն իր Instagram-ի էջը օգտագործում է շքեղ լուքերը ցուցադրելու, առօրյայի որոշ հատվածներ օգտատեր-երկրպագուներին ներկայացնելու, ինչպես նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով կիսվելու համար:

Այս անգամ երգչուհին լուսանկար է հրապարակել Հունաստանում ընտանեկան հանգստից: Խաղաղություն ճառագող լուսանկարում Անահիտն իր որդու հետ վայելում է ծովը՝ համբուրելով նրա ճակատը:



Այս գեղեցիկ լուսանկարը նաեւ մեկնաբանված է երգչուհու կողմից: Նա ռուսերեն լեզվով գրել է. «Ես շատ եմ հավատում ու հույս ունեմ, որ երբ ժամանակը գա, կասեմ հասուն տղամարդուն՝ «Հպարտանում եմ քեզնով, որդի՛ս»»:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Անահիտը ներկայացել էր իր նորաձեւության տան զգեստով, որը բաղկացած էր երկու մասից: Երգչուհու վերնազգեստը կարճ տոպ էր իրենից ներկայացնում, իսկ կիսաշրջազգեստը՝ երկարափեշ էր:



© NEWS.am STYLE