Մարջան Ավետիսյանի ու Գրիգոր Դանիելյանի հումորային ու «ընտանեկան» նոր լուսանկարները

21:44   31 օգոստոսի, 2018

Մարջան Ավետիսյանն ու Գրիգոր Դանիելյանը էկրանային լավագույն հումորային զույգերից մեկին են մարմնավորել, որը ոչ մի կերպ չի ջնջվում նրբանկատ հեռուստադիտողի հիշողությունից:

Այս անգամ Մարջան Ավետիսյանն իր Instagram-յան էջում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում ինքն ու Գրիգոր Դանիելյանը, կարծես, կրկին Մուշեղի ու տիկին Տամարայի դերերում են:



«Ընտանեկան» լուսանկարներից մեկում նրանք ջերմորեն ժպտում են, իսկ մյուսում կարծես պատրաստ են նոր թեժ վեճին:

Դե ինչ, երկրպագուներին, անկասկած, նոր անակնկալներ են սպասվում ու նրանք պետք է զինվեն համբերությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարջան Ավետիսյանն իր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, կլորացած փորիկով լուսանկարներ էր հրապարակել: Դա իրականություն էր, թե նոր դեր այս մասին Մարջանը որեւէ մեկնաբանություն չէր կատարել:







© NEWS.am STYLE