«Կուխնյա» սերիալի աստղ Ելենա Պոդկամինսկայան ներկայացել է դիզայներ Հայկ Ավանեսյանի հանդերձանքով

14:15   1 սեպտեմբերի, 2018

Մենք, հերթական անգամ, մեր հայրենակից՝ Ուկրաինայում բնակվող հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի տաղանդով հիանալու առիթ ունենք:

Այս անգամ Ավանեսյանի ստեղծագործությունները փորձել է «Կուխնյա» սերիալի աստղ Ելենա Պոդկամինսկայան:

39-ամյա դերասանուհին իր Instagram-ում մի քանի լուսանկարներ է հրապարակել՝ հայտարարելով, որ մասնակցել է նոր ֆոտոշարքի:

Լուսանկարներում դերասանուհին ներկայացել է մուգ բոդիով եւ մինչեւ հատակ հասնող թիկնոցով՝  երկրպագուներին թույլ տալով հիանալ շքեղ կազմվածքով եւ երկար ոտքերով: Նա լուսանկարներին կից #dress @hayk_avanesyan հեշթեգն է կցել:

«Միշտ հաճելի է, երբ գեղեցիկ կանայք կրում են իմ զգեստները: Ելենա Պոդկամինսկայան շքեղ կին է եւ տաղանդավոր դերասանուհի, ինձ անչափ դուր եկան նրա լուսանկարները», - NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հայկ Ավանեսյանը:



© NEWS.am STYLE