Կլեր Դեյնսն ու Հյու Դենսին երկրորդ անգամ ծնող են դարձել

16:10   1 սեպտեմբերի, 2018

Դենիել Կրեյգի դուստր ունենալու լուրից միանգամից անցում կատարենք այն լուրին, որ մեկ այլ աստղային զույգ՝ 39-ամյա Կլեր Դեյնսն ու 43- ամյա Հյու Դենսին ստանում են շնորհավորանքներ:

Ինչպես գրում է People-ը զույգը որդի է ունեցել, որի անունը դեռ չի հրապարակվում: Ի տարբերություն նրանց շատ գործընկերների Կլերն ու Հյուն երեխայի լուսանկարներով չեն կիսվել սոցցանցերում:

Հիշեցնենք, որ դերասանուհու հղիության մասին հայտնի է դարձել գարնանը:

Կլեր Դեյնսն ու Հյու Դենսին ամուսնացած են արդեն ինը տարի: 2012թ.-ի դեկտեմբերին ծնվել է նրանց առաջնեկը՝ Սայրուսը: Ինչպես ասում էր դերասանուհին, երկրորդ երեխային նրանք ամուսնու հետ ցանկանում էին դեռ վաղուց, այնպես որ այս հղիությունը նրանց համար անակնկալ չէր:



© NEWS.am STYLE