Անդրանիկ Հարությունյանն ու Մերին իրենց դստերն ուղեկցեցին առաջին դասարան (ֆոտո)

15:46   1 սեպտեմբերի, 2018

Դերասան եւ հումորիստ Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, այսօր առաջին անգամ հաճախել է դպրոց: Մերին իր դստեր կարեւորագույն օրվա լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել, թե ինչպես է անցել 6-ամյա Էլենի առաջին օրը դպրոցում:

«Էլենն այսուհետ հաճախելու է Երեւանի թիվ 185 հիմնական դպրոց: Այնտեղ սովորել է նաեւ Անդոն: Առավոտյան Էլենը շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ է գնացել դպրոց»,-պատմում է Մերին, որը դստերն առաջին դասարան է ուղեկցել ամուսնու՝ Անդրանիկի եւ այլ հարազատների հետ:

Դպրոցական արարողությունից հետո Էլենը դասարանցիների հետ գնացել է Մուղնի, որտեղ բոլորն օրհնություն են ստացել:

«Շատ հետաքրքիր օր ենք անցկացրել այնտեղ»,-ասում է Մերին՝ հավելելով, որ թեեւ սիրում է նախապես պատրաստվել ամեն ինչին, սակայն դպրոցի նախօրեին երկար պատրաստություն չեն տեսել, իսկ համազգեստը վերջին օրն են ընտրել՝ Էլենի հետ միասին:

Մերին դժվարացավ նշել, թե դուստրը որ առարկաների ուղղությամբ առավել մեծ հետաքրքրություն ունի, բայց ասաց, որ մինչ դպրոցը աղջիկը հաճախել է մանկապարտեզ. «Այնտեղ շատ բաներ է սովորել, այնպես որ՝ դպրոցում ավելի հեշտ կլինի նրա համար»,-հավելեց նա:

NEWS.am STYLE-ը Էլենի գլխավորությամբ շնորհավորում է բոլոր աշակերտներին ու ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ այսօր գնացին դպրոց կամ բուհ: Մաղթում ենք հաջող եւ հագեցած ուսումնական տարի:)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE