Ալեքսանդր Բաբասյանի եւ նրա կնոջ սիրառատ լուսանկարը

16:40   1 սեպտեմբերի, 2018

Դերասան Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ Բանասյան զույգը հայտնի է իրենց անկեղծությամբ, միմյանց հանդեպ եւ իրենց կազմած ընտանիքի ու փոքրիկ Ալեքսանդրի հանդեպ մեծ սիրով: Զույգը ակտիվ լինելով սոցցանցերի իրենց միկրոբլոգերում պարբերաբար տեղեկացնում է հետեւորդ-երկրպագուներին տեղի ունեցող կամ սպասվող իրադարձությունների մասին:

Նրանք այժմ ընտանեկան հանգստի են մեկնել Հունաստան:

Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում նրա ամուսինը ջերմ գրկել է նրան: Այս սիրառատ լուսանկարին կից Լիլիթը որեւէ մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը միկրոբլոգի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որոնցում ներկայացել էր կարճ տոպով եւ տաբատով՝ ցուցադրելով շքեղ կազմվածքը:

Հրապուրիչ լուսանկարներին կից Լիլիթը ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր կատարել: Նա գրել էր. «Թող հոգիներում միշտ շողա արեւը»:



© NEWS.am STYLE