Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը անդադար խմում է եւ ժամանակ է անցկացնում միանգամից մի քանի կանանց հետ

23:34   1 սեպտեմբերի, 2018

Մինչ Քլոե Քարդաշյանի անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է ընթանում, նրա նախկին ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը իր ժամանակն անցկացնում է Մայամիի բարերում, հարբելով եւ միանգամից մի քանի կանանց հետ:

Լամարը միշտ էլ խնդիրներ ունեցել է ալկոհոլի եւ թմրանյութերի հետ, իսկ Քլոե Քարդաշյանի հետ բաժանումից հետո բասկետբոլիստը չնայած եղավ վերականգնողական կենտրոնում, բայց խմելը չթողեց, իսկ նրա հարազատները մտահոգված են, որ շուտով նախկին մարզիկն իր բոլոր միլիոնները կծախսի ալկոհոլի վրա:

Ինչպես գրում է Page Six-ը, երեկ երեկոյան 38-ամյա Լամարը խմած վիճակում դուրս է եկել Մայամիի բարերից մեկից եւ չորս կանանց ուղեկցությամբ ուղեւորվել է քաղաքի ակումբներ, ամենուր պատվիրելով թեքիլա, իսկ հետո այդ բոլոր կանանց ուղեկցությամբ գնացել է իր տուն:

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE