Բլոգ Լի. Գիշերային Երեւանը

19:01   2 սեպտեմբերի, 2018

Ես Լին եմ ու այս անգամ որոշել եմ ձեզ համար հավաքել գիշերային Երեւանի մի քանի կադրեր: Այս տարի հազարավոր մարդիկ զգացին վարդագույն քարե ընկերոջ շունչն ու կոլորիտը. քայլեցին նեղլիկ փողոցներով, վայելեցին հարմարավետ սրճարաններում իրենց ժամանցը, փոքր քաղաքում հանդիպեցին նույնիսկ նրանց, ում չէին էլ սպասում կրկին հանդիպել:

Սկզբում այս քաղաքը թաքցրած ադամանդի տպավորություն է թողնում, բայց եթե փորձեք այստեղ 3-4 ժամ անցկացնել՝ տրվելով նոր զգացողություններին ու տպավորութոյւններին, ապա կարելի է նույնիսկ չնկատել, թե ինչպես է գիշերն իր տեղը զիջում արեւածագին ու դուք արդեն արեւի շողերի հետ գրկախառնված սահում եք փողոցներով: Բայց համաձայնեք՝ գիշերային Երեւանը ոչնչով չի զիջում ցերեկվա Երեւանին:






                                  Գաղափարի հեղինակներ՝ Լիանա ԽուդոյանՊարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE