ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   5 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Սիրելի անձնավորությունը ձեզ հետ կվարվի այնպես, ինչպես իր ծնողներին է վերաբերում։ Հետեւաբար, այսօր ուշադիր եղեք նրա վարքագծին եւ համապատասխան հետեւություններ արեք։

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը պետք է նախաձեռնողի դերում լինեն եւ կարեւոր որոշումներ ընդունեն։ Իհարկե, առաջին տեղում ձեր ընտանիքը կլինի, սակայն վերջնական որոշումներ կայացնելու ժամանակ է, ուստի չպետք է դրանք հետաձգել մեկ ուրիշ օրվա։  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք չպետք է լուրջ վերաբերեք այն ամենին, ինչ ձեզ կասի ձեր սիրելին։ Այսօր ուշադիր եղեք նրա հանդիպեք, սեր ու քնքշանք տվեք ձեր սիրելի էակին՝ առանց հաշվի առնելու նրա խոսքերը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է լցվեք համբերությամբ, որպեսզի հանդուրժեք սիրելիի բոլոր քմահաճույքները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա խորհել իր արարքների մասին: Ստիպված եք ինքներդ կառավարել նրա քայլերը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հոգնած կլինեք եւ ոչ նախաձեռնող: Ձեր սիրելին պետք ղեկը իր ձեռքը վերցնի, այլապես ձեր գործերն այդպես էլ անավարտ կմնան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ամենամեծ թշնամին կլինի հեռուստացույցը կամ էլ համակարգիչը: Ձեր սիրելին կնախընտրի դրանց ընկերակցությունը ձերինից:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր մի շտապեք անել առաջին քայլը: Թողեք դա ձեր սիրելիին, իսկ դուք ձեր պահվածքով արտահայտեք ձեր պատրաստակամությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեր գլխավոր աջակիցը կլինի բջջային հեռախոսը: Հենց դա ձեզ կհայտնի կարեւոր նորությունները ձեր սիրելի էակի մասին: Ընդ որում, տեղեկության աղբյուրը հնարավոր է ձեր սիրելին չլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելի էակի համար տոն կազմակերպեք: Նրա համար ինչ-որ հաճելի անակնկալ մատուցեք կամ կատարեք վաղուց տված ձեր խոստումը կամ պարզպաես ավելի բարեհամբույր ու քնքուշ եղեք: Կարեւորը, որ նա հաճելի փոփոխություն նկատի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Սեպտեմբերի 5-ին Ջրհոսները կխոստովանեն այն, ինչ վաղուց նրանց դուր չէր գալիս սիրելի էակի բնավորության հարցում: Այսօր նրանց կհաջողվի փոխել սիրելիին՝ ստիպելով նրան կյանքին նայել այլ տեսանկյունից:

ՁԿՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք կարեւոր որոշումներ կայացնել անձնական կյանքում: Լուրջ զրույց է սպասվում նրա հետ, ով ձեր անձնական կյանքում փորձում է իր տեղը գրավել: Հաշվի առնելով նրա բոլոր առավելությունները եւ թերությունները՝ առաջարկելու եք հարաբերությունները տեղափոխել մեկ այլ մակարդակ: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE