ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   7 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է ազատվեք վաղուց կուտակված սիրային հոգսերից։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է դուրս մղել այդ մտքերը՝ թույլ տալով, որ իրադարձություններն ընթանան իրենց հունով։ 

ՑԼԵՐ

Այսօր Ձեր սիրելին ձեր կարիքն ունի, եւ սա լավ հնարավորություն է գործով, ոչ թե խոսքով ապացուցելու, թե ինչպես եք նրան վերաբերում։ Դուք պետք է սատարեք ձեր զուգընկերոջը, ցույց տաք նրան, որ նրա կողքին եք։ 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ երջանիկ եւ անհոգ օր են խոստանում սիրո մեջ։ Փողոցում անծանոթ մարդիկ կժպտան ձեզ, եւ պետք  չէ զարմանալ դրանից, չէ՞ որ երջանկությունը վարակիչ է։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերը ձեզ սպասվում է շատ պտղաբեր, ստեղծագործական ժամանակաշրջան։ Հետաքրքիր մտքերն ու գաղափարները կայցելել ձեզ գրեթե ամեն ոլորտում՝ լինի աշխատանքային, թե սիրային։ 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ կոչ են անում անկեղծանալ սիրելիի հետ։ Նա հակված է հասկանալ եւ ըմբռնումով մոտենալ յուրաքանչյուր հարցի։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հակառակ սեռին խելքահան անելու համար բավական է միայն արտաքինում եւ պահելաձեւի մեջ ռոմանտիզմ եւ առեղծվածայնություն ավելացնել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր կընկնեք մտածմունքների, երազանքների եւ երեւակայության գիրկը։ Սակայն Դուք պետք է այսօր կենտրոնանաք նրա վրա, որպեսզի իրականացնեք ձեր ամենանվիրական ցանկությունները եւ երեւակայությունները։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք է առավելագույնս անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ եւ հաճախակի ականջ դնեք ձեր սրտի ձայնին։ Այն կհուշի ձեզ, ինչ անել եւ ինչպես վարվել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա ամփոփել ձեր հարաբերությունները եւ մտածել հետագա անելիքների եւ համատեղ ապագայի մասին։ Փորձեք զգալ նրա տրամադրվածությունը եւ խելացի առաջարկներ անել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նախկին սիրեցյալների եւ ներկա երկրպագուների զանգերն այսօր բացասաբար են ազդելու ձեր տրամադրության վրա։ Հատկապես եթե սիրելի անձնավորությունը խանդոտ է, ուրեմն ձեզ հաստատ սկանդալներ են սպասվում։ Ուստի, ավելորդ տարաձայնություններից խուսափելու համար անջատեք հեռախոսը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք նրան, ինչ կասի սիրելի անձնավորությունը։ Հնարավոր է, որ նրա խոսքերն այնքան էլ հստակ չլինեն կամ խոցեն ձեզ։ Բայց դուք չպետք է զայրանաք, քանզի վաղն ամեն ինչ նույնը կլինի։

ՁԿՆԵՐ

Երեւում է՝ ձեր երեւակայությունն ու մուսան վերջնականապես մոռացել են ձեր մասին։ Այսօր նույնիսկ ամենախենթ սիրային արկածները ձեզ վիրավորական կամ սովորական կթվան։ Իսկ միգուցե պետք է դադար վերցնել հարաբերություններում։ Գոնե այսօր...

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE