Բրիտանացի հեռուստատեսային աստղին կնոջ եւ 15 հյուրերի հետ կողոպտել են Սեն-Տրոպեի սեփական առանձնատանը

12:09   3 սեպտեմբերի, 2018

Հայտնի բրիտանացի հաղորդավար, «Top Gear» շոուի նախկին վարող, 48-ամյա Ռիչարդ Համմոնդը Սեն-Տրոպեում հանգստի ժամանակ ընկել է տհաճ պատմության մեջ:

Հեռուստահաղորդավարը՝ կնոջ՝ Մենդիի եւ 15 հյուրերի հետ հանգստանում էր իր առանձնատանը, երբ անսպասելի բոլորը քնել են թմրեցնող գազից: Մինչ բոլորը քնած են եղել, փորձառու կողոպտիչները մաքրել են առանձնատունը, իրենց հետ տանելով գումար եւ ոսկյա իրեր, հայտնում է TMZ-ին:

Դեպքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, սակայն դրա մասին անգլիական մամուլը նոր է իմացել: Կողոպտիչներից ոմանց բռնել են, քանզի նրանց նկարել են հարեւան առանձնատների տեղախցիկները, որոնք այդ բանդա կողոպտել է նույն կերպ:

Պարզվել է, որ օպերացիան ղեկավարում էր  «սիրահար մի զույգ», որը  «Ջեյմս Բոնդ» ֆիլմի երկրպագու էր, ինչից էլ նրանց կողոպուտն անվանել են  «Բոնդի ոճի կողոպուտ»:

Լուսանկարները՝ Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE