«Պետք է սուպերհերոս լինես, որպեսզի միշտ կատարյալ տեսք ունենաս». մոդել Կայա Գերբերը դարձավ 17 տարեկան

14:26   3 սեպտեմբերի, 2018

Արդեն մի քանի տարի է, ինչ նորաձեւության աշխարհը հիանում է այս աղջկա գեղեցկությամբ ու տաղանդով: Սինդի Քրոուֆորդի դուստրն ապացուցեց, որ պտուղն, իսկապես, ծառից հեռու չի ընկնում: Այսօր Կայա Գերբերը նորաձեւության աշխարհի ամենապահանջված ու սպասված ներկայացուցիչներից է, որի համար ոլորտում մեծ կանխատեսումներ են անում: Իսկ նա միայն այսօր դարձավ 17 տարեկան:

NEWS.am STYLE-ն առաջարկում է նորահայտ, բայց արդեն սիրված մոդելի մասին ավելի լայն պատկերացում կազմել նրա արտահայտած մտքերի միջոցով:

«Մոդելինգն այն է, ինչով ես զբաղվում եմ ազատ ժամանակ: Ինձ համար սա զվարճալի զբաղմունք է, այնպես որ՝ ես չեմ համարում, թե աշխատում եմ: Ես ինքս եմ դա ընտրել»:

«Շատ կարեւոր է, որ ինքդ քեզ համար ժամանակ գտնես, հատկապես, երբ ամբողջ օրվա ընթացքում շրջապատված ես լինում շատ մարդկանցով»:

«Ես լավ չեմ քնում, երբ ճանապարհորդում եմ, այնպես որ՝ ինձ համար ամենակարեւոր բաներից մեկը սեփական անկողնումս քնելն է»:


«Մարդկանց թվում է, թե դու ամեն օր մի հետաքրքիր բանով ես զբաղված: Նորմալ կյանքում դա այդպես չէ»:

«Ոչ ոք չի կարող միշտ կատարյալ տեսք ունենալ: Դրա համար պետք է սուպերհերոս լինես»:

«Ամեն ինչ փոխվում է, երբ ընդունում ես սեփական էությունդ եւ չես փորձում փոխել այն»:

«Մոդել լինելու առավելությունն ինձ համար տարբեր մարդկանց հանդիպելն է, ինչի շնորհիվ բոլորից այնքան շատ ու տարբեր բաներ կարող ես սովորել»:

«Իմ մայրիկը «Քիչն արդեն շատ է» կարգախոսի սիրահարն է: Նա ինձ սովորեցրել է, թե ինչպես պետք է օգտագործել make up-ը՝ դիմագծերը շեշտելու, այլ ոչ թե դեմքն ամբողջովին փոխելու համար: Դա, կարծում եմ, շատ կարեւոր է»:

«Հիմա, երբ ես եւ եղբայրս արդեն մեծ ենք եւ ավելի զբաղված, ես նոր եմ սկսում գնահատել այն ժամանակները, երբ մենք ամբողջ օրը միասին էինք անցկացնում»:

«Եթե դու միայն հաջող լուսանկարներդ հրապարակես, հետո կսկսես վախենալ մարդկանց արձագանքից, երբ նրանք տեսնեն քեզ իրականում»:

Լուսանկարները՝ Կայա Գերբերի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE