Եվա Ռիվասը ցույց է տվել իր զարմուհուն

17:15   3 սեպտեմբերի, 2018

Եվա Ռիվասը ցույց է տվել իր զարմուհուն՝ Ալեքսային: Երգչուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել զարմուհու հետ, որը մակագրել է հետեւյալ կերպ.

«Մորաքրոջ երջանկությունն արդեն մեծ աղջիկ է դարձել @alexaperveeva, իմ քնքշություն, իմ փոքրիկ նմանակ», - լուսանկարին կից գրել է Եվա Ռիվասը:

Ի դեպ, ավելի վաղ Եվան հերթական լուսանկարն էր հրապարակել, որը մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «Բարի լույս, սիրելիներս, այսօր արթնացա եւ հասկացա, որ ամառը վերջացավ: Այնքան տխուր է, քանի որ տարվա ամենահիանալի եղանակն աննկատ թռնում է!

Ինչպես ասել է մի հայտնի մտածող. «Առաջ ես սիրում էի ամառը, իսկ հետո հասկացա, որ եթե փող կա, ապա ամառ կարող է լինել ողջ տարին… այժմ ես սիրում եմ փողը»: Լավ օր, համովներս»:



© NEWS.am STYLE