Էմմին՝ ուլտրակարճ կիսատաբատով

13:36   3 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին հանդես է եկել ուլտրակաճ, ջինսե կիսատաբատով, ամառային վերնաշապիկով: Էմմին կրում է նաեւ սպորտային գլխարկ, ակնոց: Լուսանկարին կից նա որեւէ գրառում չի կատարել:

Ավելի վաղ NEWS.am STYLEառանձնացրել էր երգչուհու ամենատպավորիչ կերպարներից 5-ը:

Փոքրամարմին եւ հմայիչ այս երգչուհին միշտ տարբերվել է իր համարձակ կերպարներով, բայց երբեք չի անցել սահմանն ու չի դարձել վուլգար: Այո, դա հաջողվում է Էմմիին, որը սովորաբար հագնում է մարմինն ընդգրկող զգեստներ, ցուցադրում սլացիկ ոտքերը, տարբեր գույների կոշիկներ ընտրում եւ կարողանում է միաժամանակ լինել եւ շիկահեր, եւ սեւահեր:

 



© NEWS.am STYLE