Հայհոյանք, սեքս, ալկոհոլ. «Լենինգրադ» խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ

22:12   3 սեպտեմբերի, 2018

«Լենինգրադ» խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որում առկա են անկոհոլ, սեքս ու հայհոյանք, այնպես որ, եթե դուք դեռ 18 տարեկան չկաք, մի մոտեցեք մոնիտորներին: Youtube –յան պաշտոնական ալիքում հայտնվել է խմբի նոր հոլովակը՝ «Գոգոլ, դաժան հաշվեհարդար» ֆիլմի համար:

Ըստ սյուժեի, Շնուրովը դարձել է թատերական ռեժիսոր, ով որոշել է ներկայացում բեմադրել Նիկոլայ Գոգոլի «Վիյ» ստեղծագործության հիման վրա:

Մինի-ֆիլմում, որում կա ցենզուրայից դուրս լեքսիկոն, ներկայացված են բավականին դաժան կադրեր. Թե ինչպես է Գոգոլի կոստյումով դերասանը խմում ու փորձում փրկվել չար ուժերից, ինչպես է դերասանուհի Եկատերինա Շպինցան ենթարկվում բռնաբարության դագաղի  մեջ:

«Գոգոլ, դաժան հաշվեհարդար» ֆիլմի պրեմիերան կայացել է օգոստոսի 30-ին ու միանգամից մեծ արձագանք է գտել:



© NEWS.am STYLE