«Մեգ. Օվկիանոսի հրեշը». NEWS.am STYLE-ի վերլուծությունը

18:48   3 սեպտեմբերի, 2018

Գիտաֆանտաստիկ այս թրիլլերի վերաբերյալ կարծիքները հակասական են. Մարդկանց մի մասը գտնում է, որ ֆիլմը հիանալի միջոց է 113 րոպե զվարճալի անցկացնելու համար, մյուս մասն էլ ասում է, թե այդ րոպեների ընթացքում իրենք մտքում կազմում էին ֆիլմերի ցուցակ, որոնք կարող էին վայելել «Մեգ»-ի փոխարեն: Ֆիլմասերների խորհրդատու IMDb-ն  Ջոն Թարթելթաուբի ֆիլմը 10 բալանոց սանդղակով գնահատել է ՝6.1:

Նախ մի փոքր ֆիլմի մասին. Խաղաղ օվկիանոսի ընդերքն ուսումնասիրող գիտնականների միջազգային խմբի մի մասը սուզանավով մնացել է օվկիանոսի չուսումնասիրված հատվածում, այն բանից հետո, ինչ ահռելի չափերի մի շնաձուկ հարձակվել է նրանց վրա: Միջազգային ծրագրի մնացած անդամները լինելով անելանելի դրության մեջ որոշում են դիմել իրենց նախկին գործընկերոջը՝ ջրասույզ Ջոնաս Թեյլորին, ով մի անգամ առիթ ունեցել է բախվելու հսկա հրեշին, որ կոչվում է մեգալոդոն եւ, որին բոլորն արդեն վաղուց կենդանի չէին համարում:



Հոլիվուդը շնաձկների մասին պատմող ֆիլմերի մեծ փորձ ունի. Շատ ֆիլմերն էլ առաջացնում են մի շարք կլիշեներ, որոնցից պետք է խուսափել նոր ու հետաքրքիր պրոդուկտ ստանալու համար, բայց «Մեգ. Օվկիանոսի հրեշ»-ի ստեղծողներն այնքան էլ շատ ջանք չէին թափել դրանք շրջանցելու համար. Կար թե ձախողված գիտական փորձը, թե գրեթե միշտ սոված ու «բարկացած» շնաձուկը, թե նրա գոյության մասին անտեղյակ լողափում զվարճացող մարդկանց խումբը ու մարդն, ով վաղուց պնդում էր հրեշի գոյության մասին, բայց նրան ոչ ոք չէր հավատում: 



Չնայած սրան հիասթափությունը ֆիլմից այնքան էլ մեծ չէր , քանի որ չէր ակնկալվում ոչ էմոցիոնալ ոչ խորը իմաստալից բովանդակություն. Թեթեւ ադրենալին ու չձանձրացնող սյուժե՝ սրանք էին արդարացված սպասելիքները:

Դերասանական կազմը եղավ առաջին պատճառներից մեկը ֆիլմը դիտելու համար. Ջեյսոն Սթեթհեմ, Ռուբի Ռոուզ, Լի Բինբին, Ռեյն Ուիլսոն եւ այլն: Չնայած ոչ մի կերպարային աճի ականատես չեղանք, ամեն դեպքում հետաքրքիր էր տեսնել Սթեթհեմի խաղը դերասանական այլ ոճում միեւնույն ժամանակ կրկին տեսնելով նրա մարմնավորած տղամարդկային ուժեղ հերոսին:
 
Եւ չնայած դիալոգների ոչ տպավորիչ լինելուն՝ սյուժեի հետաքրքրությունը ծածկում է այդ թերությունը: Այնպես որ եթե չձանձրացնող ֆիլմ եք փնտրում ընկերների հետ զվարճալի ժամանակ անցկացնելու համար «Մեգ. Օվկիանոսի հրեշը» ֆիլմը լավ ընտրություն է:



                                                                                             Լուսանկարները՝ IMDB-ի



© NEWS.am STYLE