Spotify-ում միլիարդ լսումներ. Կամիլա Կաբելիոն նոր ռեկորդ է սահմանել

12:07   4 սեպտեմբերի, 2018

Կամիլա Կաբելիոն նոր ռեկորդ է սահմանել: Երգչուհին առաջին կինն է դարձել, որը հասել է Spotify-ում միլիարդ լսումների նիշին, եւ ամենը իր Havana երգի շնորհիվ:

Վերջերս Նյու Յորքում տեղի ունեցած MTV Video Music Awards 2018 մրցանակաբաշխության արարողության ժամանակ 21-ամյա հայտնի երգչուհին ճանաչվեց «Տարվա արտիստ», նրան հանձնվեց նաեւ «Տարվա լավագույն տեսանյութ» արձանիկը (հանձնեց Մադոննան):

Միլիարդ լսումների նիշին հասնելու մասին հայտնել է ինքը՝ երգչուհին:

Արտիստը դարձել է առաջին կինը, որը նման արդյունքի է հասել, մինչ նա այս նիշին չեն հասել ո՛չ Բեյոնսեն, ո՛չ Սելենա Գոմեսը, ո՛չ Արիանա Գրանդեն:

«Havana»-ն ամերիկա-կոելումբիացի երգչուհի Կամիլա Կաբելիոյի դեբյուտային ստուդիական Camila ալբոմի երգն է՝ Յանգ Տագայի մասնակցությամբ: Երգի հոլովակը Youtube-ում մեկ տարում ունեցել է մոտ 677 մլն դիտում:

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE