Դեն Բիլզերյանի ընկերուհին ներկայացել է ամբողջովին մերկ

13:13   4 սեպտեմբերի, 2018

Ուֆ աման է: Սուելին Մեդեյրոսը, եթե արդեն հասցրել եք մոռանալ, ապա նա հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի ընկերուհին է, ներկայացել է ամբողջովին մերկ: Կրկին: Իր Instagram-ում Սուելին Մեդեյրոսը լուսանկար է հրապարակել, որում նա կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ:

«Ես արթնացա այ այսպիսին: Ամբողջովին բնական», - մակագրել է լուսանկարը Մեդեյրոսը:

Դեն Բիլզերյանը մեկնել է Թայլանդ, որտեղ լավ ժամանակ է անցկացնում ընկերուհու՝ Սուելին Մեդեյրոսի հետ: Մինչ «Պոկերի արքան» Հայաստանում էր, նրա մարիխուանա արտադրող ընկերությունը շահել է Hightimesmagazine մրցանակը, որպես ծխամորճեր արտադրող լավագույն ընկերություն:

Այդ լուրին միլիոնատերն արձագանքել է հետեւյալ կերպ. Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ ընկերուհուն՝ Սուելին Մեդեյրոսին: Իր Instagram-ում հայ միլիոնատերը հրապարակել  է պրովոկացիոն լուսանկար, որը մենք կթողնենք առանց մեկնաբանության:

«Ես սիրում եմ Հայաստանը: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք: Գեղեցիկ երկիր, սիրում եմ Ձեզ: Ես եղա նաեւ Արցախում, ինձ դուր եկավ ամեն ինչ, բողոք չունեմ))) Ձեզ մոտ թե՛ խոհանոցն է շքեղ, թե՛ մարդիկ ու մթնոլորտը, ամեն ինչ հրաշալի էր: Եվ հաստատ կվերադառնամ», - նշել է գեղեցկուհի Սուելինը՝ NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցի ժամանակ:



© NEWS.am STYLE