10:45 4 սեպտեմբերի, 2018Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ինչպես նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր նախագծերում ու ֆոտոշարքերում, սակայն շատերը կհամաձայնեն, որ նրա ամենատպավորիչ կերպարներից մեկը «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Լիկայի կերպարն է, որով էլ նա առավել հայտնի դարձավ:
Արփին վերջերս ակտիվացրել է իր Instagram-ի էջը, որտեղ իր հետեւորդներին ներկայացնում է իր հմայիչ կերպարները, գայթակղիչ լուսանկարներ, տարբեր ֆոտոշարքեր, կադրեր, որոնք պատմում են նրա ուղեւորությունների մասին:
Այս անգամ Արփին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա հանդես է եկել կրկին ու կրկին հմայիչ կերպարում: Գեղեցկուհին նստած է սրճարանում, իսկ նրա ձեռքին կա հյութով լի բաժակ: Սակայն, այս լուսանկարին կից Արփին որեւէ մեկնաբանություն չի թողել:
.jpg)
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին հմայիչ լուսանկար էր հրապարակել: Լուսանկարում նա քրոջ՝ Անիի հետ էր: Քույրերը գտնվում էին Բեռլինում: Հմայիչ ու ջերմ լուսանկարին կից հաղորդավարուհին շնորհավորել էր քրոջ ծննդյան օրը՝ գրելով.
«Շնորհակալ եմ մամային ու պապային, որ ծնվել ես, շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը, ու շնորհակալ եմ Նարեկին, որ երջանիկ ես իմ Անի շնորհավոր ծնունդդ»: