«Բեմում ես բացարձակապես տարբերվում եմ իմ առօրյա էությունից». Բեյոնսեն նշում է 37-ամյակը (ֆոտո/վիդեո)

15:05   4 սեպտեմբերի, 2018

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում համաշխարհային աստղ, տաղանդավոր եւ հմայիչ Բեյոնսեն։ Երգչուհին դարձավ 37 տարեկան: Բեյոնսեն տարբերվում է ոչ միայն իր երգացանկով, այլեւ արտիստիզմով եւ պարային ունակություններով։

Դեռ մանկուց գեղեցկուհին մասնակցել է երգի եւ պարի տարբեր մրցույթների: Բեմի մասին երազող աղջնակն իր առաջին լուրջ քայլերն արել է 1990-ական թ-երի սկզբին՝ Destiny's Child խմբի կազմում: Խմբի պրոդյուսերը Մեթյու Նոուլզն էր՝ Բեյոնսեի հայրը, որն էլ համաշխարհային ճանաչման  հասցրեց աղջիկներին: Իսկ որոշ ժամանակ անց Բեյոնսեն առանձնացավ խմբից եւ սկսեց սոլո կարիերա՝ նվաճելով համաշխարհային երգարվեստի ամենահեղինակավոր մրցանակները՝ ներառյալ Grammy-ին:

Ինչպես խմբի կազմում, այնպես էլ որպես անհատ երգչուհի Բեյոնսեն մի շարք հիթեր է կատարել՝ Crazy in Love, Baby Boy, Irreplaceable, Single Ladies, Halo եւ այլն։

03 Bonny & Clyde համատեղ աշխատանքւից հետո Բեյոնսեի եւ ռեփեր Ջեյ Զիի միջեւ ծնվում է սիրավեպ, որը տարիներ անց ավարտվում է ամունությամբ: Այսօր Բեյոնսեն եւ Ջեյ Զին շոու-բիզնեսի ամենանախանձելի զույգերից են համարվում: Թող նրանց սերը հարատեւի, իսկ մենք ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չքնաղ երգչուհու հայտնի մտքերից մի քանիսը.

«Եթե ամեն ինչ կատարյալ լիներ, մարդը երբեք չէր սովորի եւ չէր հասունանա»:

«Իշխանություն՝ նշանակում է սեր, աշխատասիրություն եւ զոհողություն»:

«Երբ սիրում եւ ընդունում ես ինքդ քեզ, երբ գիտես, թե ով է իրականում մտահոգվում քեզ համար եւ սովորում ես քո սխալներից, միայն այդ ժամանակ ես սկսում անտեսել քեզ անծանոթ մարդկանց կարծիքները»:

«Կարծում եմ՝ նորմալ է, երբ մարդը նյարդայնանում է: Դա նշանակում է, որ դու շատ ես աշխատել եւ ցանկանում ես հրաշալի ելույթ ունենալ: Պարզապես պետք է այդ էներգիան ներդնես քո բեմականցման մեջ»:

«Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց դրանից առավել՝ ես դրա կարիքն ունեմ»:

«Ես սովորական մարդ եմ, ես էլ եմ սիրահարվում ու հաճախ չեմ կարողանում կառավարել տվյալ իրավիճակը»:

«Երբ ես շփոթվում եմ մի հարցի շուրջ, Աստծուն խնդրում եմ հուշել ինձ պատասխանը, եւ Նա դա անում է»:

«Իմ տեսահոլովակներում ես միշտ ցանկանում եմ մարմնավորել ուժեղ կանանց: Դա է իմ առաքելությունը»:

«Բեմում ես բացարձակապես տարբերվում եմ իմ առօրյա էությունից»:

«Ցանկացած կին, որն ամեն օր գնում է աշխատանքի, երեխաներին վերցնում է մանկապարտեզից եւ ընթրիք է պատրաստում, մի քանի անգամ ավելի ծանր աշխատանք է կատարում, քան ես»:

Լուսանկարները՝ Բեյոնսեի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE