«Մեկ մեկ չեմ հավատում որ այս հրաշքը իմնա». Լուսինե Թովմասյանի գրառումը դստեր մասին

12:38   4 սեպտեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով: 

Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա գրկել է դստերը: Ձերմ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Մեկ մեկ չեմ հավատում որ այս հրաշքը իմնա»: Լուսինեի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում իրենց ջերմ խոսքերն են հղել երկու գեղեցկուհիներին:

Ի դեպ ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում հրապարակել էր իր հիասքանչ ընտանիքի լուսանկարը: Լուսինեն ու ամուսինը ջերմորեն համբուրում էին իրենց անուշիկ դստերը:

«Ուղղակի երջանիկ». մեկնաբանել էր ժպիտ առաջացնող լուսանկարը գեղեցկուհին:

 



© NEWS.am STYLE