Բրյուս Ուիլիսը հայտնել է «Ամուր ընկույզի» 6-րդ մասի անվանումը

14:23   4 սեպտեմբերի, 2018

Դե ինչ, «Ամուր ընկույզի» (Die Hard) երկրպագուներ, շատ շուտով ամերիկյան կինոարտադրությունը մեզ կուրախացնի այս ֆիլմի նոր սերիաներով, որի գլխավոր դերակատարը, բնականաբար, Բրյուս Ուիլիսն է: Empire-ին տված հարցազրույցում հայտնել է ինքը՝ դերասանը:

Դուք կարող եք մոտավորապես պատկերացնել, թե ինչպիսի հիանալի ֆիլմ է լինելու, բավական է միայն ուշադրություն դարձնել դրա անվանմանը՝ «ՄաքՔլեյն», - հայտնել է 60-ամյա դերասանը:

Ֆիլմում զարգանալու է երկու սյուժե՝ ՄաքՔլեյը 60 տարեկանում եւ ՄաքՔլեյնը երիտասարդ տարիքում, երբ դեռ նոր էր լրացել նրա 20 տարին. Պրիկվելի եւ հենց ֆիլմի խառնուրդի նման մի բան:

««Ամուր ընկույզն» առանց Բրյուս Ուիլիսի անհնար է պատկերացնել: Առանց նրա այս ֆիլմն ուղղակի անհնար է: Մենք մտադիր ենք մեր ուշադրությունը սեւեռել ՄաքՔլեյնի վրա նրա 20 եւ 60 տարեկան հասակում», -  հայտարարում են պրոդյուսերները, սակայն, ֆիլմի թողարկման ճշգրիտ ամսաթիվը չեն հայտնում:



© NEWS.am STYLE