18-ամյա ռեփեր Lil Pump-ը բանտարկվել է

15:31   4 սեպտեմբերի, 2018

«Գլխումս թեփ է, բայց ոչինչ», - երգում էր հայտնի ռեփերը՝ Ա.Ա. Միլնի հեքիաթից: Այդ թեփերից երիտասարդ ռեփերի գլխում չափից շատ կան, որոնցից էլ փառքի հասած, իրեն ոսկյա շղթաներով պարուրած ռեփերը սկսեց հիմարություններ անել:

Նոր սերնդի ներկայացուցիչ ռեփեր Lil Pump-ը ուղարկվել է բանտ՝ պայմանական ազատության ռեժիմի խախտման համար: Այդուհանդերձ մոլորակի համար այս ուրախալի լուրը հայտնել է անձամբ ինքը՝ 18-ամյա ռեփերն իր Instagram-ում: Ռեփերը խոստացել է իր երկրպագուներին  խոստացել է, որ բանտարկված լինելու ընթացքում կթողարկի նորություն՝ իր նոր՝ Harverd Dropout անվանումով դեբյուտային ալբոմը, որը պլանավորվում է թողարկվել սեպտեմբերի 14-ին:

Երաժիշտը պայմանական ժամկետը ստացել է առանց փաստաթղթերի երթեւեկելու եւ ուրիշի պետհամարանիշը մեքենայի վրա պակցնելու համար:

Ռեփերի խոսքերով, նա բանտարկված կմնա մի քանի ամիս:

A post shared by @lilpump on

«Լսե՛ք ընկերներ, մնացեք դպրոցներում, հմարություններ մի արեք, ինչպես ես», - խորհուրդ է տվել նա:

Ռեփերը պետք է դեկտեմբերի 11-ին շրջագայության մեկներ Մոսկվա, տոմսերն արդեն հանվել են վաճառքի, այնպես որ ռուսական մայրաքաղաքը մնաց առանց այդ հրաշք երաժշտության:



© NEWS.am STYLE