Ստեֆանո Գաբբանան Կիարա Ֆերանիի Dior-ի հարսանեկան զգեստն անվանել է «էժանագին»

16:24   4 սեպտեմբերի, 2018

Հանգստյան օրերին նորաձեւության իտալուհի բլոգեր եւ դիզայներ, 31-ամյա Կիարա Ֆերանին ամուսնացավ երգիչ եւ իտալական X-Factor շոուի ժյուրիի անդամ՝ 28-ամյա Ֆեդերիկո Լյուչիի հետ: Ինչպես հայտնում է People-ը, ինչ-որ բան, ավելի ճիշտ Dior ապրանքանիշի հարսանեկան զգեստը Ստեֆանո Գաբբանյի սրտով չէր:

Սիցիլիայում կայացած շքեղ հարսանիքի պատրաստությունը տեւել է մեկ տարուց ավել: Աղջիկը խորանի առջեւ եղել է Dior Couture-ի բեժ գույնի հագուստով: Ամուսնական արարողությունից հետո խնջույքի համար Կիարան հագել է մեկ այլ զգեստ՝ կրկին Dio8 ապրանքանիշի, փղոսկրի գույնի, որը կարված էր ծաղիկներից՝ Favorisca i Sentimentiճի երգից, որը Ֆեդերիկոն երգել է նրա համար ամուսնության առաջարկություն անելու ժամանակ:

Գաբաննան թողել է իր մեկնաբանությունը բրիտանական Haper's Bazaar հրատարակչության Instagram-յան գրառմանը կից, անվանելով Կիարայի զգեստն «էժանագին»:

Սոցցանցի օգտատերերը պաշտպանել են բլոգերին եւ նծել, որ նման գրառում թողնելը քաղաքակիրթ պահվածք չէ, նրա կողմից դա ցածր է եւ նենգ: Ոմանք էլ որոշել են, որ դիզայները ուղղակի նեղացած է, որ հարսնացուն իր հարսանեկան զգեստը չի պատվիրել Dolce & Gabbana-յից:

Չնայած, որ Գաբբանան այս զգեստներն անվանել է էժանագին, դրանց ստեղծման վրա ծախսվել է մեկ տարի: Հիշեցնենք, որ Dior նորաձեւության տան տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին հարսի համար երկու զգեստ է կարել: Առաջինը՝ հանգիստ, ժանյակավոր ու փքված շրջազգեստով հանդերձանք է, իսկ երեկույթի համար բլոգերը փոխել է հանդերձանքը՝ հագնելով կարճ զգեստ՝ կրկին փքված շրջազգեստով:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ստեֆանա Գաբբանան ուշադրության է արժանանում իր ոչ կոռեկտ արտահայտություններով: Անցած աշուն նա հայտնել էր, որ սեքսուալ ոտնձգությունը բռնություն չի համարում:

Իսկ մեկ տարի առաջ նա վիրավորել էր Վիկտորիա Բեքեմին, իսկ հետո Սելենա Գոմեսի անվանել է «անճոռնի»:



© NEWS.am STYLE