Քենդալ Ջենները սիրավեպ է սկսել Հադիդ քույրերի եղբոր հետ

22:13   4 սեպտեմբերի, 2018

Օրեր առաջ համացանցում ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ Քենդալ Ջեններն ու բասկետբոլիստ Բեն Սիմոնսը բաժանվել են:



«Զույգը չի կարողանում աշխատանքային գրաֆիկը հարմարեցնել անձնական կյանքի ու ազատ ժամանակի հետ: Քենդալը չափազանց զբաղված է իր կարիերայով, նա չի ցանկանում դասավորել իր անձնական կյանքը: Նա դեռ մի լավ չի զվարճացել ու շարունակում է աշխատանքով տարված լինել, իսկ ահա ֆլիրտի ու սեքսի համար նա միշտ էլ ինչ-որ մեկին կարող է գտնել», -Us Weekly-ին հայտնել է ներքին աղբյուրը:

Ինչպես հայտնում է  TMZ-ն, Քենդալը նոր սիրավեպ է սկսել իր ընկերուհիների՝ Բելլա ու Ջիջի Հադիդների 19-ամյա եղբոր՝ Անվարի հետ:

Երեւում է՝ Բելլան ու Ջիջին չեն խառնվում նրանց գործերին:


Քենդալին ու Անվարին նկատել են Մալիբուի ռեստորաններից մեկը մտնելիս: Տեսախցիկների առաջ զույգը միասին չի հայտնվել, սակայն նրանք ժամանել են նույն ժամին ու լքել են ռեստորանը նույնպես միաժամանակ:



Սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցներում շրջանառվում է Անվարի ու Քենդալի սիրավեպի մասին լուրը: Քենդալը վերջերս հայտնվել էր CFDA Fashion Awards (Council Of Fashion Designers America)-ի կարմիր գորգին, իսկ միջոցառումից հետո մասնակցել էր երեկույթի, որտեղ նրան բռնացրել էին Անվարի հետ համբուրվելիս:



© NEWS.am STYLE