Ալինա Մարտիրոսյանը ներկայացրել է իր նուրբ դիմահարդարումը

21:53   4 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը բավականին ակտիվ է վիրտուալ տիրույթում՝ հատկապես Instagram-ում:

Դերասանուհին հաճախ անդրադառնում է սոցիալական, հասարակական նշանակության խնդիրներին, բացի այդ նաեւ ներկայացնում է իր գեղեցիկ տեսքը:



Այս անգամ Ալինան ուրախացրել է իր միկրոբլոգի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայացնելով ֆոտոշարք, որում նա նաուրբ դիմահարդարմամբ է:

Դերասանուհին չի մեկնաբանել հրապուրիչ լուսանկարների այս շարքը: Միայն օգատգործել է որոշ թեմատիկ հեշթեգներ եւ շնորհակալություն է հայտնել դիմահարդարման համար:





Հիշեցնենք, որ վերջերս նա Facebook-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ամուսնու՝ Կարեն Արայանի հետ էր: Զույգը ջերմ գրկախառնված էր: Իսկ հրապարակմանը կից՝ խոսելով կնոջ երջանկության մասին գրել էր. «Երջանիկ կին չեն ծնվում, երջանիկ կին դառնում են լավ տղամարդու կողքին»:



© NEWS.am STYLE