Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հոր արխիվային լուսանկարը

11:13   5 սեպտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը ցուցադրել է հոր արխիվային լուսանկարը: Այն արված է ուղիղ 20 տարի առաջ, 37-ամյա հայուհին այն հրապարակել է իր Instagram-ում:

«1998», -  լուսանկարին կից գրել է ռեալիթի-շոուի աստղը:

Քիմ Քարդաշյանի եւ Դրեյքի երկրպագուները տարվել են աստղերի սիրավեպի, ավելի ճիշտ՝ Քիմի դավաճանության մասին նոր տեսությամբ:

Համացանցը տրաքում է Դրեյքի եւ Քիմ Քարդաշյանի երկրպագուների նոր տեսությամբ: Նրանք պնդում են, որ 37-ամյա հայուհին դավաճանել է Քանյե Ուեսթին կանադացի ռեփերի հետ:

Ամեն ինչ սկսվել է @tmorrison24  օգտատիրոջից, որն իր Twitter-ում հայտարարել է, որ Դրեյքն արդեն մի քանի ամիս է իր երկրպագուներին փորձում է հասցնել, որ նա քնել է Քիմ Քարդաշյանի հետ:

Այդ օգտատիրոջ գրառումը 55.000 անգամ կիսվել են: Օգտատերերը պնդում են, որ In My Feelings երգի մեջ հիշատակվող ոմն Kiki-ն հենց Քիմ Քարդաշյանն է:

Օգտատերը հայտնում է, որ Kiki-ն հայուհու տնային մականունն է: Տղամարդը նաեւ ներկայացրել Հիդդեն Հիլլզի քարտեզը, որտեղ ապրում են երկու աստղերը, կարմիր գծով նշել է Դրեյքի տանից Քիմի եւ Քանյեի տուն տանեղ ճանապարհը, որպես ապացույց բերելով նրա մեկ այլ, նոր՝  Out Of 10 երգի բառերը:

«I crept down the block, Made a right, Cut the lights, Paid the price» («Ես թաղամասով իջնում էի ներքեւ, թեքվեցի դեպի աջ, միացրեցի լույսը, արեցի գործս»): Ինչպես նաեւ այդ երգում հնչում է «your wifey» արտահայտությունը (քո տիկինը. Կանյեն Քիմին միշտ անվանում է wifey), այնուհետեւ ստեղծագործության մեջ հանդիպում ենք այնպիսի տողեր, թե ինչպես է Դրեյքը քնել կնոջ հետ, մինչ նա տանը մենակ էր: Կարճ ասած, այս ամենը նոր տեսության հիմք է հանդիսացել, որն էլ այժմ համացանցում դարձել է հիթ:

Ի դեպ, նշենք, որ Քանյե Ուեսթն ու Դրեյքը այնքան էլ ընկերական հարաբերություններ չունեն: Դրեյքն արդեն մի քանի տարի է, ինչ չի հարթում ռեփեր Pusha T-ին, ում պրոդյուսերն է Քանյե Ուեսթը: Ի դեպ, Քանյեի հովանավորյալը տեղեկատվություն էր տարածել, որ Դրեյքն ունի անօրինական որդի՝ ֆրանսիացի պոռնոաստղ՝ Սոֆի Բրուսսոյից, ինչն էլ ստիպեց Դրեյքին իր նոր՝ Scorpion ալբոմում ընդունեց այդ փաստը:

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Դրեյքի հետ սեքսի մասին լուրերը. «Երբեք նման բան չի եղել, վե՛րջ պատմությանը»: TMZ-ի հետ զրույցում Քիմը նշել է, որ Դրեյքի հետ չի քնել ո՛չ մինչեւ ամուսնությունը, ո՛չ ընդհանրապես երբեւէ:

Ի դեպ, այս մասին Քիմի հայտարարելուց մեկ ժամ հետո Դրեյքը բաժանորդագրվել է նրա Instagram-ին:

Լուսանկարները՝ WireImage



© NEWS.am STYLE