Սկանդալային Լիլի Մորտոն՝ բիկինիով

11:36   5 սեպտեմբերի, 2018

Հայտնի, համարձակ, սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն, ով չի վախենում քննադատություններից ու իրեն հասցեագրված վատ մեկնաբանություններից, այս անգամ եւս սկանդալային շիկահերը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է կրքոտ կերպարում:

Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է միայն 24 ժամ, նոր, կարճ հոլովակ է հրապարակել, որում կրկին անգամ հանդես է եկել կրքոտ կերպարում: Հոլովակում Լիլին կրում է կրում է բաց երկնագույն լողազգեստ, իսկ աչքերին՝ նույն գույնի ակնոց:

Մոդելը հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել: Նա միայն նշել է գնտվելու վայրը՝ Իտալիա, Վենեցիա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս շիկահերը մերկացրել էր կուրծքը: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը կրկին խոսել էր սիրո, սիրած էակի համար խենթանալու մասին: Նա ռուսերեն լեզվով գրել էր.

«Շրթունքներով հպվել սիրելի մաշկին եւ սիրո բաժակն ըմպել մինչեւ վերջ… Աստված իմ, ի՞նչը կարող է ավելի թանկ լինել, քան խենթանալը միմյանց հանդեպ»:

 



© NEWS.am STYLE